Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ

Աղմուկը և ծանրալսությունը

Աղմուկը և ծանրալսությունը

«Աղմուկը մտքի թշնամին է»:  Սենեկա

Մարդու ականջը փոքրիկ, սակայն բարդ և զգայուն օրգան է: Ականջի միջոցով ընկալում ենք շրջակա միջավայրի ձայները, հաղորդակցվում միմյանց հետ:

 

Ձայնի ընկալումը բնության մեծագույն պարգև է: Մեծ քաղաքները մարդկանց գրավում են այն պատճառով, որ այստեղ գոյություն ունի ձայնային որոշակի ֆոն, կյանքի «եռուզեռ», իսկ գյուղական պայմաններում «ձայնային քաղցի» վիճակ է, որն առաջացնում է մենակության զգացում:

 

Ձայնային ազդանշանները բնորոշվում են ալիքի բարձրությամբ ու տատանման հաճախականությամբ և բաժանվում են երկու մասի` հնչյունների (տոներ) և աղմուկի: Հնչյուններն ունեն ալիքի հաստատուն կամ պարբերաբար փոփոխվող հաճախականություն, այսինքն` որոշակի ռիթմիկություն: Ձայնային ազդանշաններն ականջով հաղորդվում են ուղեղի կեղև, որտեղ ենթարկվում են վերծանման. որոշակի ինֆորմացիա պարունակող ձայնը յուրացվում է և դրա նկատմամբ առաջանում է համապատասխան ռեակցիա: Աղմուկը չի պարունակում օգտակար ինֆորմացիա, ընդհակառակն, խանգարում է նրա ընկալմանը և անբարենպաստ ազդեցություն գործում: 

 

Աղմուկը խանգարում է նաև ստեղծագործական աշխատանքին:


Աղմուկը տարբեր ձայների անկանոն, քաոսային զուգորդությունն է, որն անբարենպաստ ազդեցություն է գործում մարդու առողջության վրա: Խանգարվում են աշխատանքային գործունեությունն ու հանգիստը, և մարդ շուտ է հոգնում, օգտակար ինֆորմացիայի` խոսքի, երաժշտության ընկալումը դժվարանում է, առաջանում է նյարդահուզական գրգռված վիճակ: Աղմուկի բարձր մակարդակն ազդում է վեգետատիվ ֆունկցիաների, տարբեր օրգան-համակարգերի վրա (սրտանոթային, ստամոքսաաղիքային, հորմոնային) և այլն: 

 

Որպեսզի հասկանանք, թե ուժգին ձայներն ինչպես են ազդում լսողության վրա, հակիրճ ներկայացնենք լսողության ֆիզիոլոգիան:

 

Լսողական և հավասարակշռության օրգանները տեղակայված են քունքոսկրում: Լսողական օրգանը բաղկացած է երեք մասից` արտաքին, միջին և ներքին ականջից:

 

«Կգա ժամանակը և մարդիկ ստիպված կլինեն դատաստան տեսնել աղմուկի հետ այնքան վճռական, ինչպես վարվել են ժանտախտի և  խոլերայի հետ»: 

Ռ.Կոխ

 

Արտաքին ականջն ականջախեցին է և արտաքին լսողական անցուղին: Ականջախեցին արտաքին աշխարհից որսում է ձայնային տատանումներ, որոնք անցուղով հասնում են թմբկաթաղանթին: Վերջինս արտաքին ականջը բաժանում է միջին ականջից: Ձայնային ալիքներն առաջացնում են թմբկաթաղանթի տատանում, որը լսողական ոսկրիկների շղթայի և ձվաձև պատուհանի միջոցով հաղորդվում է ներքին ականջ, առաջացնելով շուրջավիշի և թաղանթային խխունջի հեղուկի` ներավիշի ծփանք: Ծփանքի ալիքների տատանումները հաղորդվում են բուն լսողական օրգանի լարերին, որոնց վրա գտնվող զգայուն թարթչավոր բջիջները լսողական նյարդի նուրբ թելիկների միջոցով գրգիռը հասցնում են մինչև մեծ ուղեղի կեղևի լսողական բարձրագույն կենտրոն: Այստեղ էլ զանազանվում և ընկալվում են տարբեր ձայները, բառերն ու հնչյունային երանգները:

 

Ձայնի ուժգնությունը չափվում է դեցիբելներով (դԲ): Առօրյա խոսքը մոտ 40-60 դԲ է, մանկական խաղահրապարակի աղմուկը` 65 դԲ, փոշեծծիչի ձայնը` 70 դԲ, իսկ բարձր երաժշտությունը` 120 դԲ:

 

«Երաժշտությունը ծնվում է լռության մեջ»:

Դ.Շոստակովիչ 

 

Հարուստ և հիասքանչ է երաժշտական հնչյունների աշխարհը: Ներդաշնակ և որոշակի ռիթմիկություն ունեցող ձայներն ընդունակ են առաջացնելու մեծագույն հաճույք, ամենանուրբ զգացմունքներ, մարդկանց տանելով երազանքների աշխարհ: 

 

Ժամանակակից մարդու լսողական օրգանը շրջակա միջավայրի աղմուկի, մեքենաների և զանազան այլ սարքավորումների աշխատանքի ժամանակ արտաբերվող բարձր ձայների ազդեցության պատճառով գտնվում է գերլարված վիճակում: Քաղաքակրթության ներկա «բարիքներին» գումարվում են նաև աուդիոփլեյերները` խաղարկիչները, որոնցից հնչող երաժշտության ձայնի ուժգնության մակարդակը կարելի է բարձրացնել մինչև 115 դԲ-ի, որը լուրջ վնաս կարող է հասցնել լսողությանը նույնիսկ ամենակատարյալ ականջակալների օգտագործման դեպքում:

 

Պատկերացնելու համար, թե ուժգին ձայներն ինչպես են ազդում լսողական օրգանի վրա, թարթչավոր բջիջները կարելի է համեմատել ցորենի արտի, իսկ ձայնային ալիքները` քամու հետ: Թեթև քամին նման է թույլ ձայնին. այն թեթևակիորեն թեքում է ցորենի հասկերի գագաթները` առանց վնասելու դրանց: Քամու ուժգնացմանը զուգընթաց` հասկերի ցողուններն ավելի շատ են թեքվում, իսկ երկարատև և ուժգին կամ կարճատև, բայց շատ ուժգին քամին կարող է լուրջ վնասել արտը` ջարդելով ցողունները:

 

Ուժգին ձայնը նման ազդեցություն է գործում թարթչավոր բջիջների վրա: Հանկարծակի հնչող բարձր ձայնը կարող է ներքին ականջում առաջացնել արյունազեղում, թաղանթների պատռում, սպիական փոփոխություններ, և լսողությունը նվազում է: Երկարատև հնչող ուժեղ ձայնը վնասում է թարթչավոր բջիջներին, առաջացնելով քրոնիկական միկրովնասվածքներ. ներքին ականջում տեղի են ունենում անոթանյարդային և դիստրոֆիկ փոփոխություններ ու լսողության նվազում: Որքան ձայնն ուժեղ է, այնքան ներքին ականջն ավելի արագ է վնասվում: Ընդ որում, 85 դԲ ից սկսած ձայնի ուժգնության յուրաքանչյուր 10 դԲ-ով բարձրացումը 10 անգամ մեծացնում է դրա վնասակար ազդեցությունը լսողական օրգանի վրա: Ինչպես արդեն նշեցինք, ականջակալներով երաժշտություն լսելիս ձայնի ուժգնությունը կարող է հասնել 115 դԲ-ի: Եթե երկու ժամ շարունակ 85 դԲ ուժգնությամբ աղմուկի պայմաններում գտնվելիս լսողական օրգանը չի վնասվում, ապա ականջակալներով կես ժամից ավելի 110 դԲ ուժգնությամբ երաժշտություն լսելիս` այն լրջորեն վնասվում է: Գիտական հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ ականջակալներով բարձր երաժշտություն լսողների լսողական օրգանը 30 տարեկանում ենթարկվում է այնպիսի փոփոխությունների, ինչ նման «բարիքներից» չօգտված 60-70 տարեկաններինը:

 

Ժամանակակից պայմաններում մարդը տառապում է միջավայրի ձայնային աղտոտումից և երազում է լսել լռությունը` որպես հանգստի և ուժերի վերականգնման կարևոր գործոն: Հարկ է նշել, որ երեխաների լսողական օրգանը շատ ավելի նուրբ և խոցելի է, քան մեծահասակներինը, հետևաբար խորհուրդ չի տրվում տանն ամբողջ հզորությամբ բարձրացնել ռադիոընդունիչի կամ հեռուստացույցի ձայնը, պետք է համոզել երեխային խուսափել աուդիոփլեյերով երաժշտություն լսելուց: Իսկ եթե, այնուամենայնիվ, նա օգտվում է աուդիոփլեյերից, ապա երաժշտության ձայնը պետք է այնքան թույլ լինի, որ շրջակա միջավայրի ձայները նույնպես լսելի լինեն: Այս դեպքում երեխայի լսողական օրգանը չի վնասվի:

 

Օրորոցային երգի մեղմ հնչյունների ներքո երեխան լսում է լռությունը և արագ քնում: Լռությունը մեծ բարիք է, այն պետք է վայելել:

Հեղինակ. Նունե Նահապետյան բ.գ.թ., դոցենտ Երևանի Մխիթար Հերացու անվան ՊԲՀ քիթ-կոկորդ-ականջաբանության ամբիոն
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 4.2011 (293)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ծանրալսությունը դատավճիռ չէ. armeniamedicalcenter.am
Ծանրալսությունը դատավճիռ չէ. armeniamedicalcenter.am

Լսողության խանգարումը լսողությունն ապահովող ականջի և գլխուղեղի հատվածների տարբեր հիվանդությունների հետևանք է: Այն դիտվում է ամենատարբեր...

Աուդիոմետրիա. armeniamedicalcenter.am
Աուդիոմետրիա. armeniamedicalcenter.am

Աուդիոմետրիան հնարավորություն է տալիս լիարժեք գնահատել լսողությունը և հիվանդության դեպքում որոշել ախտահարման աստիճանն ու բնույթը: Ձայնային ազդակի ուժը կարգավորվում...

Դատարկ քթի համախտանիշ. armeniamedicalcenter.am
Դատարկ քթի համախտանիշ. armeniamedicalcenter.am

Դատարկ քթի (ԴՔ) համախտանիշը վիրահատական բուժման բարդություն է, երբ քթի խոռոչները՝ հատկապես ստորին, խիստ վնասվում են վիրահատության հետևանքով: Դա հանգեցնում է քթի...

Լորձ կոկորդում կամ հետքթային հոսքի համախտանիշ. armeniamedicalcenter.am
Լորձ կոկորդում կամ հետքթային հոսքի համախտանիշ. armeniamedicalcenter.am

Բկանցքում լորձի ներկայությունն օրգանիզմի բնական ֆիզիոլոգիական վիճակ է: Լորձն օգնում է պաշտպանվել մանրէներից և գործում է որպես վերին շնչուղիների քսանյութ...

Քթի միջնապատի թեքում. հարցազրույց Ռաֆայել Պետրոսյանի հետ. armeniamedicalcenter.am
Քթի միջնապատի թեքում. հարցազրույց Ռաֆայել Պետրոսյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ է քթի միջնապատի թեքությունը՝ որպես ախտաբանություն, և որո՞նք են նրա պատճառները...

Պլաստիկ վիրաբուժություն
Ցավոտ կոշտացումներ քիթ-ըմպան-ականջի շրջանում. armeniamedicalcenter.am
Ցավոտ կոշտացումներ քիթ-ըմպան-ականջի շրջանում. armeniamedicalcenter.am

Ցավոտ կոշտացումը, սովորաբար, որևէ հատվածում բնական նյութի կուտակում է (ճարպ, լիմֆա): Կոշտացումները երբեմն ուռուցքի առաջացման սկզբնական շրջանն են: Եթե ցավից զատ առկա են տենդ, ընդհանուր թուլություն...

Քթի լորձաթաղանթի չորություն. armeniamedicalcenter.am
Քթի լորձաթաղանթի չորություն. armeniamedicalcenter.am

Ներկայում տարածված խնդիր է քթի լորձաթաղանթի չորությունը: Այն երբեմն լուրջ ախտաբանության արտահայտություն կարող է լինել...

Օտար մարմին` քթի մեջ. քիթ-կոկորդ-ականջաբան Լուսինե Թովմասյան. armeniamedicalcenter.am
Օտար մարմին` քթի մեջ. քիթ-կոկորդ-ականջաբան Լուսինե Թովմասյան. armeniamedicalcenter.am

Երեխաները սիրում են «փորձարկումներ» անել և հաճախ այդ նպատակի համար «օգտագործում են» իրենց սեփական մարմինը: Օրինակ, նրանք կարող են ձեռքի տակ հայտնված որևէ փոքր առարկա մտցնել քթի մեջ...

Օտար մարմին` ականջում. Լուսինե Թովմասյան. armeniamedicalcenter.am
Օտար մարմին` ականջում. Լուսինե Թովմասյան. armeniamedicalcenter.am

Ականջի մեջ օտար մարմինը կարող է տեղակայվել արտաքին լսողական անցուղում, իսկ թմբկաթաղանթի ծակվելու դեպքում կարող է տեղակայվել միջին ականջի կամ ներքին ականջի տարածքում: Ծծմբային խցաններն ու մակաբույծները...

Թարախային արտադրություն քթից. armeniamedicalcenter.am
Թարախային արտադրություն քթից. armeniamedicalcenter.am

Քթից թարախային արտադրությունը հաճախ լինում է կանաչ կամ դեղնավուն, վատ հոտով, կարող է անհանգստացնել նաև գլխացավը, բարձր ջերմությունը, ընդհանուր թուլությունը և այլն...

Հարբուխ` առատ քթային արտադրությամբ. armeniamedicalcenter.am
Հարբուխ` առատ քթային արտադրությամբ. armeniamedicalcenter.am

Մոլորակի բնակչության քսան տոկոսի մոտ ժամանակ առ ժամանակ դիտվում է հարբուխ, որը հետևանք է լորձաթաղանթի վրա արտաքին գործոնների ազդեցության /փոշի, ալերգեններ՝ ծաղկափոշի, կենդանու մազ...

Թարախային խցաններ կոկորդում. armeniamedicalcenter.am
Թարախային խցաններ կոկորդում. armeniamedicalcenter.am

Բերանի տհաճ հոտը, կլման դժվարացումը, գլխացավը, կոկորդում տհաճ զգացողությունը կարող են թարախային խցանների ախտանշաններ լինել: Դրանք ուղեկցվում են նաև բարձր ջերմությամբ, վատ ինքնազգացողությամբ...

Կոկորդի էնդոլարինգեալ վիրահատություններ․ քիթ-կոկորդ-ականջաբան Սոնա Մանուկյան. armeniamedicalcenter.am
Կոկորդի էնդոլարինգեալ վիրահատություններ․ քիթ-կոկորդ-ականջաբան Սոնա Մանուկյան. armeniamedicalcenter.am

Կոկորդի ախտահարումների առանձնահատկությունները


Ժամանակակից քիթ-կոկորդ-ականջաբանության խնդիրների շարքում կոկորդի ախտահարումներն ամենահաճախ հանդիպողներից ե...

Բժշկի ընդունարանում
Սինուսիտներ․ քիթ-կոկորդ-ականջաբան Ռաֆայել Պետրոսյան. armeniamedicalcenter.am
Սինուսիտներ․ քիթ-կոկորդ-ականջաբան Ռաֆայել Պետրոսյան. armeniamedicalcenter.am

Ինչպե՞ս կբնութագրեք սինուսիտը որպես ախտաբանություն, և ո՞ր խոռոչներն են ավելի հաճախ ախտահարվում  


Սինուսիտը հարքթային խոռոչների լորձաթաղանթի բորբոքումն է...

Աղմուկն ականջներում եվ կորոնավիրուսը. քիթ-կոկորդ-ականջաբան Գոհար Ղալեչյան. armeniamedicalcenter.am
Աղմուկն ականջներում եվ կորոնավիրուսը. քիթ-կոկորդ-ականջաբան Գոհար Ղալեչյան. armeniamedicalcenter.am

Աղմուկն ականջներում որքա՞ն հաճախ է հանդիպում


Աղմուկն ականջներում տարածված և մշտապես անհանգստացնող երևույթ է...

Վարակաբանություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ